Պայթյուններ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում

Պայթյուններ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ապա հնչել են կրակոցներ, հաղորդում է NTV-ն:

50-ից ավել ուղևորներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
BBC-ի փոխանցմամբ՝ առնվազն 10 հոգի զոհվել են:
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Բոլոր չվերթները հետաձգվել են: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` 4 մարդու են նկատել, ովքեր շտապելով փորձել են դուրս գալ տերմինալից:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խորհրդակցություն է անցկացրել ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ: Նախնական տվյալներով` պայթյունն ահաբեկչական գործողության արդյունք է եղել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շուրջ 40 մարդ հոսպիտալացվել է պայթյունից հետո:
Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ պայթյուններից մեկը երկու մահապարտ-ահաբեկիչ են կազմակերպել:



Opinion, pooling and voting