Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են Թուրքիայի SSB պաշտպանական արդյունաբերության վարչության, ինչպես նաև չորս պաշտոնատար անձանց, այդ թվում ՝ գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատճառը՝ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունն է:
Սահմանափակող միջոցառումների պատճառով SSB- ն չի կարողանա արտահանել ամերիկյան ապրանքներ, ինչպես նաև հայցել 10 միլիոն դոլարը գերազանցող վարկեր: Պաշտոնյաներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ, իսկ նրանց բոլոր ակտիվներն այս տարածքում կարգելափակվեն: