Անդրկովկասյան մայրուղին բաց է երթևեկության համար հեղեղումից հետո, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի հարցերով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությանը:
Ճանապարհով երթևեկությունն ընդհատվել էր երկուշաբթի երեկոյան 69-րդ կիլոմերտում հեղեղման և քարերի ընկնելու վտանգի պատճառով:
«Անվտանգ երթևեկության ապահովման հնարավորության հետ կապված՝ թույլատրված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Բուրոն-Ռոքյան թունելի Հյուսիսային պորտալ հատվածում երկու ուղղություններով Մոսկվայի ժամանակով երեքշաբթիի 12:00-ից սկսած»,- ասվում է հաղորդագրության մեջ: