Այսօր ՝ ապրիլի 7-ին, Բորժոմիում 35-ամյա մի տղամարդ կամրջից Քուռ գետն է նետվել, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան հայտնաբերել է երիտասարդին մահացած:
Դեպքը մոտավոր ժամը 10:30-ի սահմաններում է տեղի ունեցել: Ըստ «Բորժոմի» հեռուստաընկերության, քաղաքացիներից մեկը փորձել է փրկել նրան, բայց նա չի կարողացել:
«Քաղաքացին, որը փորձում էր փրկել 35-ամյա տղամարդուն, իրեն լավ է զգում, նա կլինիկայում է: Երկրորդ մարդուն շտապօգնության խումբը մահացած է գտել», – ասաց կլինիկայի ղեկավար Իրակլի Դիասամիձեն «Հարավային Դարպասին»:
Մահացածի մարմինը կտեղափոխվի Ախալցիխե ՝ փորձաքննություն անցկացնելու համար: sknews.ge
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Ախալցիխեում 4 հոգու թունավորման դեպքի առթիվ