Մեկնարկել է Թբիլիսիի օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը

Մեկնարկել է Թբիլիսիի օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մասնակցել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ժամանման համար նոր տերմինալի կառուցման հիմնարկեքի արարողությանը:

Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ նոր տերմինալը ուղևորներին կսպասարկի 2017 թվականի վերջից: Նրա խոսքով՝ տերմինալի կառուցումը մեկնարկում է պլանավորված ժամկետից շուտ, ինչը պայմանավորված է Վրաստանում զբոսաշրջիկների թվի 25 տոկոս աճով:

«Վրաստանի կառավարությունը մշտապես պատրաստ է նպաստել օտարերկրյա ներդրողների գործունեությանը, ստեղծել բիզնեսի զարգացման համար համապատասխան միջավայր և միևնույն ժամանակ առավելագույնս պաշտպանել երկրի քաղաքացիների ու Վրաստան ժամանող զբոսաշրջիկների շահերը»,- ասել է վարչապետը:

Կվիրիկաշվիլին հավելել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքների զարգացման ու տերմինալի կառուցման ընդլայնման մեջ կներդրվի 60 միլիոն դոլար, իսկ կառուցման աշխատանքներում կներգրավվի մինչև 500 մարդ. «Նոր տերմինալի տարածքը կկազմի 12.000 քառակուսի մետր, որը նշանակված է միայն ժամանման համար: Նոր տերմինալի կառուցումից հետո Թբիլիսիի օդանավակայանը կկարողանա տարեկան սպասարկել 3.5 միլիոն ուղևորի (ներկայիս 2.8 միլիոն ուղևորի փոխարեն)»:



Opinion, pooling and voting