Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հանդիպում են ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Ըստ տեղեկության՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանից Վրաստանի տարածքով տարանացիկ փոխադրումների վերաբերյալ մի շարք հարցեր, մատնանշվել են դրանց ուղղությամբ իրականացվելիք քայլեր։
«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև մի շարք ուղղություններով համագործակության առավել խորացման շուրջ», — ասվում է հայտարարության մեջ:aliq.ge