
Այսօրվանից՝ ապրիլի 8-ից, Վրաստանի կինոթատրոններում կվերականգնվի ֆիլմերի ցուցադրությունը: Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, արդեն մեկ տարի փակված կինոթատրոններն աշխատանքը վերսկսելու իրավունք ստացան ապրիլի 1-ից, սակայն կինոթատրոնները որոշեցին ապրիլի 8-ից սկսել աշխատանքը:
Կինոթատրոնների աշխատանքը կվերականգնվի բոլոր համաճարակային կաննոների պահպանմամբ, կջերմաչափվի հանդիսատեսը, պարտադիր կլինի կրել դիմակ և կթույլատրվի միայն դահլիճի կեսի հաճախումը:
Երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքի պատճառով կինոթատրոններում երեկոյան սեանսներ չեն լինի: aliq.ge