
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր տարեկան զեկույցով խորհրդարանում հանդես կգա վաղը՝ ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը պարտավոր է տարին մեկ անգամ զեկույց ներկայացնել երկրին վերաբերող կարևորագույն հարցերի վերաբերյալ:
Սալոմե Զուրաբիշվիլին երրորդ անգամ իր տարեկան զեկույցը կներկայացնի խորհրդարանին: aliq.ge