Բեռնատարների կուտակումները՝ Լարսի փակման հետևանքով

Բեռնատարների կուտակումները՝ Լարսի փակման հետևանքով

Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության միջև Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով հունիսի 23-ին փլուզվել էր ավտոճանապարհի 500-600 մ հատված։

Այդ պատճառով փակվել էր և մինչ այժմ փակ է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հունիսի 29-ին գիշերը 02:20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու: Նույն գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին` Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու:

www.tert.am



Opinion, pooling and voting