
Նինոծմինդա քաղաքի Թումանյան փողոցում ժամը 15: 20-ին անզգուշության արդյունքում հրդեհ է բռնկվել:
Գարնանային մաքրության ժամանակ վառել են կրակ, քամին կայծերը բերել է հարեւան տան տարածք, որից հետո փայտը սկսել է այրվել:
Մոտակայքում գտնվում էր նաև հարակից շինություն :
Հրդեհաշիջման փրկարար ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում կրակը տեղայնացվել է:
Հրդեհի արդյունքում մի քանի գերան հրդեհվել է, իսկ ցանկապատը փոքր-ինչ վնասվել է: