
Երկու եղբայրների հարազատները, ովքեր սպանվել էին ապրիլի սկզբին Իմերեթիի (Արևմտյան Վրաստան) Ծղալտուբոյի շրջան Ռիոնի գյուղում, այրել են հանցագործության մեջ մեղադրվող տղամարդու տունը, հաղորդում է Rutavi 2 հեռուստաընկերությունը:
Դեպքի վայրում մոբիլիզացվել են ինչպես հրշեջ ջոկատները, այնպես էլ իրավապահները: Հրշեջ-փրկարարները արագորեն կարողացել են մարել կրակը:
«Ողբերգությունից հետո այդ տանը ոչ ոք չէր ապրում, քանի որ մեղադրյալի ընտանիքի անդամները իրենց նախաձեռնությամբ տեղափոխվել էին ուրիշ տեղ», – ասաց տեղի բնակիչ Լաշա Չելիձեն:
Նախնական տեղեկություններով ՝ սպանությունը կապված է հարևանների միջև տեղի ունեցած հակամարտության հետ: Քննությունն իրականացվում է «Դիտավորյալ սպանություն ծանր հանգամանքներում» հոդվածով: