Վրաստանում այսօր սգո օր է` ի հիշատակ 2021 թվականի ապրիլի 7-ին օկուպացված Աբխազիայի տարածքում ողբերգականորեն զոհված Վրաստանի քաղաքացիների:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ստորագրված կառավարության հրամանագրի համաձայն`ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:
Վրաստանի պետական դրոշները խոնարհվում են երկրի բոլոր վարչական շենքերի վրա:
Ապրիլի 7-ին տեղի ունեցած միջադեպը խլեց գրավյալ Գալի շրջանում բնակվող չորս քաղաքացիների կյանք: Նրանք զոհվել են Էնգուրի գետում գրավման գիծը հատելիս: Ըստ աղբյուրների՝ Շամգոնա գյուղի և Տագիլոնի գյուղի մերձակայքում Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից հաստատված ապօրինի ձերբակալություններից խուսափելու համար նրանք փորձել են անցնել Էնգուրի գետով: