ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեին, հայտարարել է, որ Քերին կժամանի Վրաստան և հանդիպումներ կունենա վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նաև հաղորդվում է, որ նրա այցի ժամանակ կքննարկվեն պաշտպանության, անվտանգության և տնտեսության ոլորտում համագործակցության խորացման հարցերը:
«Պետքարտուղարն իսկապես հուլիսի 6-ին կժամանի Վրաստան և բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի»,- հայտարարել են մամուլի ծառայությունում: