Նիկոլայ Բասկով ֊120.000$
Յուլիա Լիսենկո֊ 50.000$
Ստաս Միխայլով֊ 90.000$
Կրիստինա Օրբակայտե֊ 120.000$
Ա Ստուդիո֊ 80.000$
Լարիսա Դոլինա֊ 70.000$
Սոսո Պավլիաշվիլի֊ 70.000$
Ավրաամ Ռուսսո֊ 50.000$
Արկադի Դումիկյան֊ 50.000$
Երգիչների տեղափոխում, ինքնաթիռ, հյուրանոցային ծախսեր֊ 280.000$
Թաթա Սիմոնյան֊ 70.000$
Արմենչիկ֊ 30.000$
Արման Հովհաննիսյան֊ 25.000$
Արամ Mp3 ֊ 25.000$
Սոնա Ռուբենյան֊ 20.000$ ( ի դեպ Սոնա Ռուբենյանը հերքել է լուրերը՝ մանրամասները՝ ստորեւ)
Ավետ Բարսեղյան֊ 10.000$
Հարսի Շոր Հատուկ պատվեր ադամանդներ֊ 230.000$
Զարդարանքներ և ծաղիկներ հոլանդիայից֊ 370.000$
Տորթ Ռենատ Ակզամով ֊ 70.000$
Ուղղաթիռ֊ 15.000$
Խոհարարներ֊ 60.000$
մատուցողներ 800 հոգի֊ 160.000$
սպասարկող այլ անձնակազմ֊ 55.000$
արձանի տեսքով ուղեկցողներ֊ 5.000$
դհոլով ուղեկցող երեխաների համույթ֊ 1.000$
հրավառություն֊ 190.000$
հատուկ հյուրերի տրանզիտ, ինքնաթիռներ և սպասարկում֊ 540.000$
Հարսանիքի հյուրերի քանակ֊ 2100 հոգի
հարսանիքի սեղաններ 300
մեկ անձի “աթոռ” 350$֊ ընդ. 735.000$
հանդիսության կազմակերպողներ֊ 340.000$:
«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,- նշել են ՀՀ ոստիկանությունից:
Ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան արարողությունը, որից հետո իրականացվել է հրավառություն:
Ինչ վերաբերում է Գագիկի Ծառուկյանի որդու հարսանիքին 20 հազար դոլարով երգելու լուրերին ապա Երգչուհի Սոնա Ռուբենյանը «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում
անդրադարձել է դրան եւ հերքելով տարածված լուրերը՝ երգչուհին նշել է.
«Աննախադեպ առաջարկ ունեմ, եթե էլի մեկը հայտնվի, որ էսպիսի ակնհայտ սուտ ասի, ու ես ասեմ՝ ճիշտ է, էդ 20 հազար դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրեն»:
Ռուբենյանը տեսանյութին կցել է նաև մամուլում տարածված՝ հարսանիքի ծախսերի սքրինշոթը:
Նշենք, որ երեկվանից համացանցում շրջանառվում է մի գնացուցակ, ըստ որի՝ դա Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին արված ծախսերի գնացուցակն է: Օգտատերերի շրջանում այն դարձել է լայն քննարկման առարկա: