Ապրիլի 12-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետից 18-ից 27 տարեկան յոթ երիտասարդներ գնացին բժշկական զննում անցնելու:
Բժշկական փորձաքննություն անցնելուց հետո ժամկետային զինծառայողները պետք է անցնեն ծառայության նախնական ուսուցման (կարանտին), իսկ դրանից հետո զորակոչի ժամկետային զինծառայողները պետք է ծառայեն Պաշտպանության նախարարությունում:
Վրաստանում զինվորական ծառայության գարնանային զորակոչը հայտարարվել է հունվարի 29-ին և կտևի մինչ 2021 թվականի հունիսի 13-ը: Վրաստանում զինապարտ են համարվում 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, իսկ զինծայությունը տևում է 1 տարի:
Հավելենք, որ սա այս տարվա երկրորդ զորակոչն է. Առաջին անգամ զինվորական ծառայության են զորակոչվել վեց նորակոչիկներ:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետից Վրաստանի տարբեր զորամասերում ծառայում է 47 մարդ:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:
Վրաստանում պաշտոնապես 2000 լարիի չափով վճարելով անձը ժամանակավորապես ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից : Վճարելով 2000 լարի ՝ մարդը ծառայությունից ազատվում է 18 ամիս: Նույն անձը կարող է տարկետում վերցնել միայն 2 անգամ ՝ վճարելով հետաձգումը:
Ավելի մանրամասն Նինոծմինդայի մունիցիպալիտետի ռազմական ծառայության ավագ մասնագետ Գեորգի Հարությունյանի հետ զրուցում: