Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության հետ կապված թուրքական ոստիկանությունը 13 հոգու է ձերբակալել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ հունիսի 30–ի առավոտյան թուրքական ոստիկանությունը համաժամանակյա գործողությունների ընթացքում 16 տարբեր հասցեներից 13 քաղաքացու է ձերբակալել, որոնցից 3–ը օտարերկրացի են։
Հիշեցնենք, որ Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության հետեւանքով սպանվել է 42 եւ վիրավորվել 239 քաղաքացի։