
Ադիգենի գյուղ Վարխանում թեթև մարդատար մեքենայում կրակ է առաջացել և պայթել : Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, ուշ գիշերը:
Վարխանցի տղամարդը պատմում է, որ սկզբում կրակը նկատել են մեքենայի էլեկտրական լարերի մոտ և փորձել են այն հանգցնել, բայց մի քանի րոպեների ընթացքում մեքենան ամբողջությամբ այրվել է և պայթել : Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
«Մեքենայի սեփականատերը հյուր էր եկել, երբ նկատեցին կրակը, դույլերով ջուր էին կրում, բայց հանկարծ ամբողջ մեքենան բռնկվեց և պայթեց»,- ասում է ականատեսը:
Իրավապահները դեռ աշխատում են դեպքի վայրում: Ներքին գործերի նախարարությունից պատասխանի ենք սպասում, թե որ հոդվածով է հետաքննությունը սկսվել, և որն է հավանական պատճառը:sknews.ge