Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում ապրիլի 11 -ին Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը Թբիլիսիում անցկացրեց հերթական հանդիպումը եւ մրցեց նախորդ տարի առաջին հորիզոնականը գրաված թիմի «Կավկասիուսի» (CAI) հետ:
Հանդիպումը անցկացվեց Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ «Փարվանա» հավաքականը 3 – 5 հաշվով զիջեց «Կավկասիուս» թիմին:
7 -րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գիրոգի Մաչխանելին: 9 -րդ րոպեին Մարտին Արոյանը հավասարեցրեց հաշիվը: Ռաֆիկ Մարգարյանի իրացրած երկու գոլերից հետո Փարվանան 3-1 հաշվով առաջ անցավ: Սակայն ֆուտբոլում մինչեւ վերջին վայրկյանին հնարավոր է ամեն ինչ փոխվի, ինչն էլ տեղի ունեցավ. Գիորգի Մաչխանելի խփաց երկրորդ գնդակից հետո: 30 -րդ րոպեին հաջորդեց Լաշա Ջոխաձեի գոլը, որն էլ հավասարեցրեց հաշիվը 3-3: Վերջին րոպեներին «Կավկասիուս» թիմին առաջ մղեց Զուրաբ Լուկավայի գոլը, իսկ Վիտալի Խուդոյան էլ խփեց վերջնական գնդակը: sbm.ge/news
«Փարվանա» ֆուտզալի ակումբը այս պահին ունի 3 միավոր եւ գտնվում է 3 -րդ հորիզոնականում, իսկ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25 -ին: sbm.ge