Այսօր՝ ապրիլի 12 -ին Նինոծմինդայի մշակույթի տանը ցուցադրվեց «Թամադան Մանհեթենում» (մյուզիքլ) երաժշտական ներկայացումը:
Ներկայացման ռեժիսոր Իոսեբ Բակուրաձեի մեզ հետ զրույցում ասաց. «Մենք Թբիլիսիից ենք, մեր թատրոնը անկախ է: ԱՄՆ դեսպանության նախագծի շրջանակներում այսօր այցելեցինք Նինոծմինդա եւ հանդիսատեսին ներկայացրեցինք «Թամադան Մանհեթենում» մյուզիքլը: Ապրիլի 13 -ին կխաղանք արդեն Ախալքալաքում: Հույս ունեմ, որ Նինոծմինդայի հանդիսատեսին դուր եկավ մեր բեմադրությունը եւ կարծում եմ, որ կրկին կհանդիպենք»:
Նշենք, որ դաճլիում պահպանված էին կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված բոլոր կանոնները (շնչադիմակ կրել, սոցիալական հեռավորություն, ձեռքերը ախտահանող միջոցներ)։
Մանրամասները՝ աուդիոնյութում.