Երեկ՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:
Աղբյուրը հայտնում է, որ վարորդն աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է եղել, ով զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Հիշեցնենք, որ ծանրորդներն երեկ էին վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը: armsport.am shamshyan.com