Ներկա դրությամբ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 50 կուսակցություն: Այդ մասին նշված է Վրաստանի ԿԸՀ-ի կայքում:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին: ԿԸՀ-ում գրանցման գործընթացը մեկնարկել է ապրիլի 1-ին: Դրանից հետո գրանցում է անցել 13 կուսակցություն, իսկ 3-ին մերժել են:
Կուսակցությունները մինչև օգոստոսի 15-ը պետք է ԿԸՀ-ին ներկայացնեն 25.000 ընտրողների ցուցակներ: ԿԸՀ-ը պետք է բոլոր կուսակցությունների գրանցման գործընթացն ավարտի ընտրություններից 30 օր առաջ և վերջնական ցուցակը հրապարակի իր կայքում: