Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքի սահմանափակումները վերացնելու մասին:
Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Կառավարությանը հանձնարարվել է զբաղվել երկու երկրի միջև չարտերային ուղևորությունների վերականգնման հարցով: Բացի այդ, կառավարությունը պետք է բանակցություններ վարի թուրքական կողմի հետ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներքին տնտեսական հարաբերությունների հարցերի շուրջ:
Թուրքիա այցելությունների սահմանափակումները չեղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու նախագահների միջև: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Էրդողանը ներողություն է խնդրել անցյալ տարի ռուսական Սու-24 ռազմական օդանավը խոցելու համար: