Վրաստանի քաղաքացիները մինչև տարեվերջ հնարավորություն կունենան սեզոնային աշխատանքի մեկնել Ֆրանսիա:
Համաձայնությունը երկու երկրների հետ արդեն ձեռք է բերվել և ուժի մեջ է մտել: Այժմ ֆրանսիական կողմի հետ քննարկումներ են տարվում` սխեմա կազմելու ուղղությամբ, որով քաղաքացիներն օրինական ու ժամանակավոր աշխատանքի թույլտվություն կստանան: Մինչև տարվա վերջ Ֆրանսիան հասանելի կլինի:
Ֆրանսիայի աշխատանքը տարբերվելու է Գերմանիայի ու Թուրքիայի աշխատանքի մոդելից. 50 մասնագիտություն է նշվելու, որոնք ունեցողներն աշխատանքի կանցնեն: Խոսքը որակավորված մասնագետների մասին է: Պահանջը կլինի ինչպես մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթությունը:
2021-ին Վրաստանի իշխանություններն ակտիվ աշխատում են` քաղաքացիներին արտերկրում աշխատանքի տեղավորման ուղղությամբ: Այլ եկրներում քաղաքացիներին աշխատանքի ուղարկելու որոշումն ընդունվել է` ելնելով երկրում գործազրկության բարձր ցուցանիշից ու այս փուլում աշխատատեղեր ստեղծելու հնարավորության բացակայությունից:
Հիշեցնենք` արդեն հասանելի է աշխատանքը Գերմանիայում և Իսրայելում, Թուրքիայում: