Թինաթին Խիդաշելի. Հրամանը ոչ ոքի համար անակնկալ չէր

Թինաթին Խիդաշելի. Հրամանը ոչ ոքի համար անակնկալ չէր

Պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ասել է, որ պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին իր հրամանը ոչ ոքի համար անակնկալ չէր:

Այդ որոշումը հաստատված է եղել նախագահի ակտով, քննարկվել է Կառավարությունում: Հարցին` արդյոք Կառավարությունը կարող է բեկանել հրամանը, նախարարը պատասխանել է, թե այդպիսի հնարավորություն չկա. «Ընդհանրապես, հնարավոր է ամեն ինչ, կարելի է ակտ ընդունել, որը կչեղարկի մի որոշում, որը հաստատված է նախագահի կողմից: Նախագահի հրամանները չեղարկել կարող է միայն նախագահը: Ասել, թե որոշումը ոչ ոքի հետ համաձայնեցված չէր, և անակնկալ եղավ, ճիշտ չի լինի: Այդ որոշման ընդունման պարտավորությունն իրենց վրա վերցրել էին իշխանությունները: բայց կարևորը նա է, որ խոստումը և պարտավորությունը, որ մենք ունեինք հասարակության և գործընկերների առջև, կատարեցինք», – ասել է Խիդաշելին` ի պատասխան իշխանությունների այն հայտարարության, թե Պաշտպանության նախարարը պարտադիր զինծառայությունը վերացնելու մասին որոշումն ընդունել է միանձնյա:

www.aliq.ge



Opinion, pooling and voting