Հաշվի առնելով այն, որ սոցիալական փաթեթի մի քանի հոդվածներում գումարը գրեթե ավարտված է, մարտի 31-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն որոշում կայացրեց քաղաքապետարանի սոցիալական փաթեթին ավելացնել 70,000 լարիով:
Գումարը բաշխվել է հետեւյալ կերպ.
Բժշկական օգնության համար հոդվածին ավելացվել է 10.000 լարի գումարով, որը ներառում է վիրահատություններ, դիալիզ և քաղցկեղով հիվանդներ:
Մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների , մինչև 26 տարեկան ուսանողների ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում և կորցրել են իրենց կերակրողին և բազմազավակ ընտանիքների (7 և ավելի անդամից կազմված) ` մինչև 160,000 բալային գնահատականով, ընտանիքների համարա հոդվածին ավելացվել է 15,000 լարի գումարով:
Մինչև 18 տարեկան և 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող երեխաների համար հոդվածի չափը, առաջին և երկրորդ կատեգորիայի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ավելանում է 5000 լարիով:
Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին (0-ից 18 տարեկան) օգնության չափը ավելացել է 5000 լարիով:
Անապահով ընտանիքների համար, որոնց վարկանիշային միավորները 0-ից 65,000 են, ավելացել է 15,000 լարիով:
Սոցիալապես անապահով ընտանիքները որոնց բալային գնահատականները 0 – 65,000 է հոդվածին ավելացվել է 15,000- 20.000 լարի :