
Նինոծմինդա քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը կրկին հայտարարեց Նինոծմինդա քաղաքում ջրահեռացման ջրանցքների կառուցման մրցույթ:
Ծրագիրը 350,000 լարի է տրամադրում Նինոծմինդայի փողոցների երկայնքով ջրահեռացման ջրանցքներ կառուցելու համար:
Նախատեսվում է ջրահեռացման ջրանցքների կառուցում Պուշկին փողոցի հատվածից դեպի Ճոճաշեն: Ինչպես նաև Նինոծմինդայի հետևյալ փողոցներում ՝ Շահումյան, Մաշտոց, Դումբաձե, Բաղրամյան, Իսահակյան , Ծերեթելի , Տոլստոյ, և Ջափարիձե:
Մրցույթը կկայանա ապրիլի 29-ին:
Նշենք, որ այս մրցույթն առաջին անգամ հայտարարվել էր մեկ ամիս առաջ, բայց ոչ ոք չէր մասնակցում:
Նշենք, որ ջրահեռացման ջրանցքների բացակայության պատճառով Նինոծմինդա քաղաքի փողոցները հեղեղվում են: Ամեն անգամ հորդառատ անձրեւից հետո քաղաքի փողոցներում հսկայական լճակներ են գոյաում: Եվ որոշ բնակիչների բակեր հեղվում: