Թրանսփարենս Ինթերնեյշնլ Ջեորջիան (TI) զեկույց է հրապարակել, ըստ որի ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների 5 աշխատակիցների մոտ հայտնաբերվել է լրացված հայտարարագրերի, ինչպես նաև պետական հաստատություններում շահերի բախման և կոռուպցիայի մասին օրենքի խախտում:
Ահա TI-ի զեկույցում հրապարակված տվյալները:
Կոնստանտին Վարդանյան
Նինոծմինդայի մունիցիպալիտետի շրջանային ժողովի նախագահի տեղակալ․
2020-ի հունիսին ավարտված հայտարարագրում Կոնստանտին Վարդանյանը չի նշել, որ իր կինը ՝ Ալբինա Վարդանյանը, տնօրեն է և 100% տիրապետում է «Փարվանա» հեռուստաընկերությանը, որը հիմնադրվել է 2015 թվականին:
Գեորգի Զմոյան
Նինոծմինդայի Սակրեբուլոյի «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ ․
Գեորգի Զմոյանը 2020-ի հոկտեմբերին լրացված հայտարարագրում չի նշել, որ նա 2011 թվականից զբաղեցրել է Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիայի տնօրենի պաշտոնը: Համաձայն «Պետական հիմնարկներում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքի ՝ քաղաքացիական ծառայողին արգելվում է որևէ այլ պաշտոն զբաղեցնել որևէ պետական հիմնարկում կամ մասնավոր իրավունքի իրավաբանական անձում:
Անդրանիկ Կարապետյան
Վրացական երազանք – պահպանողականների խմբակցության նախագահ Նինոծմինդայի սակրեբուլոյում․
2020-ի օգոստոսին լրացված հայտարարագրում Անդրանիկ Կարապետյանը չի նշել, որ ինքը 2011 թ.-ից անհատ ձեռներեց է:
Դավիթ Դուրգարյան
Վրացական երազանք – Երիտասարդական խմբակցության նախագահ Նինոծմինդայի սակրեբուլոյում
Դավիթ Դուրգարյանը, իր հայտարարագրում, որն լրացվել է 2021 թվականի փետրվարին, չի նշել, որ ինքը 2016 թվականից անհատ ձեռներեց է:
Վաղինակ Արզումանյան
Նինոծմինդայի Սակրեբուլոյի «Վրացական երազանք – մեծամասնականներ» խմբակցության նախագահ
2020-ի սեպտեմբերին լրացված հայտարարագրում Վաղինակ Արզումանյանը չի նշել, որ իր կինը՝ Անի Արզումանյանը, 2013-ի մարտից անհատ ձեռներեց է:
Թրանսփարենս Ինթերնեյշնլ Վրաստանը ուսումնասիրել է Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետների 2019-2020 թվականների 144 աշխատողների հայտարարագրերը: Խախտումներ և անճշտություններ արձանագրվել են 49 հայտարարագրերում: Բացահայտվել է նաև անհամատեղելի գործունեության 27 դեպք: TI-ն նաև նշում է, որ կարևոր է այն փաստը, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ընկերությունները ներգրավված են պետական գնումների մեջ: