Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան սկսում է հավաքել իր աջակիցներին և ձևավորել նոր քաղաքական ուժ:
Ապրիլի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից դուրս եկավ 6 պատգամավոր, որոնք համարվում են Գախարիայի թիմի անդամները: Չնայած նախկին վարչապետը դեռևս հայտարարություն չի արել, թե կոնկրետ երբ է հիմնելու քաղաքական թիմը և ինչ նպատակներ ունի առաջիկայում, այնուամենայնիվ իշխող թիմը լքած պատգամավորները նշեցին, որ՝
Գիորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը լքեց փետրվարի 18-ին, մեկ ամիս անց Գախարիան հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» 1-ին համարի ու ամենահեղինակավոր գործչի դեռ վերջնական չձևավորված թիմը դեռ հայտնի չէ իշխանության, թե ընդդիմության ընդդիմությունն է լինելու:
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կատարվածը համարում է սխալ քայլ:
«Ցավալի է, ինչ մենք տեսանք: Երբ սխալ ես սկսում քաղաքական քայլեր անել, այդ գործընթացը սխալ էլ շարունակվում է»,- ասել է Կոբախիձեն:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի խոսքով, Գիորգի Գախարիայի թիմից գնալը «ամենաանհրաժեշտ պահին ու սեփական պատասխանատվությունը թողնել ուրիշների վրա ամոթ է»:
ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավայի խոսքով կասկածներ չկա, որ Գախարիայի կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիի ծրագիրն է, Իվանիշվիլին փորձում է այս քայլով փոխել արդեն սպառված «Վրացական երազանքը»:
«Հիշում ենք Իվանիշվիլիի հայտարարությունները այն մասին, որ եթե անհրաժեշտ լինի նա ինքը կստեղծի ընդդիմադիր կուսակցություն»,- հայտարարել է Բոկուչավան:
«Տրիբունայի» առաջնորդ Դավիթ Ճիճինաձեի խոսքով, նախկին վարչապետին իշխանությունը դարձնում է քաղաքական առաջնորդ, որպեսզի վերջինս առաջացնի քաղաքական ճգնաժամ և նշանակվեն արտահերթ ընտրություններ:
10-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանքը» այս պահի դրությամբ ունի 84 պատգամավոր (նախքան պատգամավորների լքելը 90): Եթե առաջիկայում ևս 9 պատգամավոր լքեն իշխող կուսակցության շարքերը խորհրդարանական մեծամասնությունը կլուծարվի, քանի որ մեծամասնության և (նաև կառավարության) ձևավորման համար անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավոր:
Եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու երկու ճանապարհ կլինի՝
Խորհրդարանական մեծամասնությունը կորցնելու դեպքում իշխող կուսակցությունը չի կարողանա ինքնուրույն ընդունել մի շարք օրինագծեր, քանի որ դրանք պահանջում են խորհրդարանի 1/2, 2/3 աջակցությունը:
Վրաստանի ընդդիմության մեծ մասը շարունակում է մնալ բոյկոտի ռեժիմում: Նվազագույն շեմը հաղթահարած 8 ընդդիամդիր կուսակցություններից խորհրդարանում աշխատում է միայն երկուսը: Շուրջ 6 ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը ըստ ընդդիմության կվերջացնի միայն քաղբանտարկյալների ազատ արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:aliq.ge