Սեյրան Կյուրեղյանը կրկին դարձել է Նինոծմինդայի ՇԸՀ-ի նախագահ

Սեյրան Կյուրեղյանը կրկին դարձել է Նինոծմինդայի ՇԸՀ-ի նախագահ

Այսօր՝ ապրիլի 12-ին, Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովի (ՇԸՀ) նիստում Սեյրան Կյուրեղյանը վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդվում է Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:

ՇԸՀ-ի էջում ընթերցում ենք՝

«Այսօր՝ ապրիլի 12-ին, №41 Շրջանային ընտրական հանձնաժողովում Սեյրան Կյուրեղյանը քվեարկության արդյունքում վերընտրվել է: Սեյրան Կյուրեղյանն այս պաշտոնում աշխատում է 2002 թվականից: Նա ունի բոլոր համապատասխան արժանիքները շրջանում ընտրական գործընթացները ղեկավարելու համար», – գրված է էջում:

Սեյրան Կյուրեղյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր այս տարի: Նա կրկին մասնակցել է այս պաշտոնի համար ԿԸՀ-ի կողմից հայտարարած մրցույթին և կրկին հաղթել:

Սեյրան Կյուրեղյանը խորհրդարանի պատգամավոր, Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախկին նախագահ Սումբատ Կյուրեղյանի հայրն է: