Երեկ NOR ռադիոկայանը հայտնել էր. 13-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել
Հինգ հազար լարի գրավ (մոտ 1400 ԱՄՆ դոլար) պետք է վճարի անչափահաս աղջկա մայրը, որին դատախազությունը մեղադրել էր սեռական հանցագործությունը թաքցնելու մեջ:
Քննության ընթացքում կնոջը արգելվում է մոտենալ իր դստերը մինչ դատարանի վերջնական որոշումը:
Ինչպես հայտնում է Mtavari հեռուստաալիքը, մեղադրյալը հայտարարել է, որ չունի անհրաժեշտ գումարը, ուստի ստիպված է եղել գրավ դնել բնակարանը:
2021 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Գորիի շրջանի 13-ամյա բնակիչը երեխա է լույս աշխարհ բերել: Դրանից անմիջապես հետո կասկածյալը հայտնաբերվել է և բերման ենթարկվել. Պարզվել է, որ նա մոտ 50 տարեկան տղամարդ է:
Անչափահասն ինքը, մինչև 18 տարեկան դառնա, իր երեխայի հետ կապրի պետական ապաստարանում, ինչը պահանջում է անչափահաս սեռական հանցագործությունների զոհերի և թրաֆիքինգի զոհերի պաշտպանության արձանագրությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2017-ից 2020 թվականները բռնության մեջ մեղադրվող Զ.Մ.-ն օգտագործել է 14 տարեկանից ցածր դեռահասի անօգնականությունը և համակարգված բռնաբարել աղջկան: Արդյունքում անչափահասը հղիացել է և երեխա ունեցել:
Քննությունը պարզել է նաև, որ դեռահասի մայրը տեղյակ է եղել Զ.Մ.-ի կողմից կատարված սեռական բռնության մասին, սակայն նա այդ մասին չի տեղեկացրել ոստիկանությանը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել «Հանցագործության մասին չհայտնելը» հոդվածով (անձի կողմից, որը հստակ գիտի վերահաս կամ կատարված հատկապես ծանր հանցագործության մասին): Հոդվածը նախատեսում է ազատազրկում` 3-ից 7 տարի ժամկետով:
Մեղադրող կողմը կդիմի Թբիլիսիի քաղաքային դատարան ՝ մեղադրյալի նկատմամբ ազատազրկման տեսքով խափանման միջոց կիրառելու մասին:
Քրեական գործը քննվում է:
Բռնաբարողի նկատմամբ գործը հարուցվել է հոդվածով. «16 տարեկանից ցածր անձի մարմնում սեռական բնույթի ներթափանցում», հոդվածը նախատեսում է պատիժ ՝ ազատազրկման ձևով ՝ 8-ից 12 տարի ժամկետով: