ԼՂ հակամարտության գոտու իրադրությունն ընդգրկվել է Թբիլիսիում բացվող ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանի օրակարգում

ԼՂ հակամարտության գոտու իրադրությունն ընդգրկվել է Թբիլիսիում բացվող ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանի օրակարգում

57 երկրների 700-ից ավելի պատվիրակներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ հուլիսի 1-5-ը Թբիլիսիում անցկացվող տարեկան նստաշրջանում քննարկելու են գլոբալ միգրացիայի, տնտեսական համագործակցության, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտի մարտահրավերների հարցերը:

ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանը կընթանա «Խորհրդարանական համագործակցության 25 տարին. վստահությունն ամրապնդելով երկխոսության միջոցով» նշանաբանի ներքո:

Ամառային նստաշրջանի շրջանակներում կկայանան քաղաքական հարցերի և անվտանգության, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների ևհումանիտար հարցերի կոմիտեների նիստերը:

Նստաշրջանի օրակարգում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության ապրիլյան սրման հարցը:

Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի անվտանգության, միգրացիայի, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, նեոնացիզմ թույլ չտալու, իրավապահ մարմինների գործունեության համակարգման հարցերը՝ նպատակ ունենալով կանխել սեռական շահագործումը և երեխաների առեւտուրը:

Տարեկան նստաշրջանը կավարտվի «Թբիլիսիի հռչակագրի» ընդունմամբ և վեհաժողովի նախագահի ընտրությամբ։

www.1in.am



Opinion, pooling and voting