Այսօր առավոտյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա լճում բնակիչները նկատել են արջ։
Սկզբում բնակիչները ենթադրել են, որ դա նավակ է։ Բայց երբ արջը սառույցի վրայից իջել է ջրի մեջ և սկսել է լողալով գալ դեպի ափ պարզվել է, որ իսկապես արջ է։
Դուրս գալով ափ` արջը փախել է Ծալկայի ուղղությամբ, նշում են ականատեսները։
Ըստ նրանց` արջը ջրում մնացել է 2 ժամ: