Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող կենտրոնական ճանապարհը երկար տարիներ է գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայության կողմից 2020 թվականին անցկացվել էր մրցույթ ՝ Թորիա, Ուչմանա եւ այլ գյուղերում ճանապարհների նախագծման համար:
Տվյալ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան պարզելու համար, թե որ փուլում են գտնվում աշխատանքները:
Հարցազրույց ունեցանք ենթակառուցվածքների բաժնի պետ Շիրակ Գալոյանի հետ:
Շիրակ Գալոյանի խոսքով. «Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված է, ընդհանուր գումարը կազմում է 4 000 000 լարի: Մենք բոլոր փաստաթղթերը ուղարկել ենք ենթակառուցվածքների նախարարություն, դեռեւս ոչ մի պատասխան չունենք: Երբ որ դրական պատասխան ստացանք ֆինանսավորման հետ կապված այն ժամանակ աշխատանքները կիրագործենք»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների նախագծման մրցույթը