Վերին Լարսի անցակետում արգելափակված է մնում մոտ 150 մեքենա. ՌԴ ԱԻՆ

Վերին Լարսի անցակետում արգելափակված է մնում մոտ 150 մեքենա. ՌԴ ԱԻՆ

Ավելի քան 100 բեռնատար ու 20 մարդատար ավտոմեքենա շարունակում են մնալ Ռազմավիրական ճանապարհին՝ կապված հունիսի 23-ին դրա մի մասի փլուզման հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությունը:

«Հուլիսի 1-ի առավոտյան Վերին Լարսի անցակետում ու Ռեդանտ բնակավայրի շրջանում գտնվում են 120 բեռնատար ու 20 մարդատար ավտոմեքենա: Վրաստանի կողմից ճանապարհի մաքրման գործընթացում ներգրավված են գրեթե 100 մարդ ու 30 միավոր տեխնիկա:

ՌԴ ԱԻՆ-ը դիմում է հղել Վրաստանի ՆԳՆ ղեկավարին՝ հայտարարելով բազմակողմ օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին»,- նշել է մամլո ծառայության աշխատակիցը:



Opinion, pooling and voting