Քոբուլեթիում եղբայրը սպանել է եղբորը

Քոբուլեթիում եղբայրը սպանել է եղբորը

Այսօր Քոբուլեթիի գյուղերից մեկում եղբայրը սպանել է եղբորը: Հաղորդվում է, որ նախկինում եղբայրների միջև հակամարտություն էր տեղի ունեցել: Նրանք ապրում էին մի տան մեջ: Թե որն է այս անգամ եղել բախման պատճառը, անհայտ է:

Հաղորդվում է, որ տղամարդը սպանությունը կատարել է որսորդական հրացանով:

Տղամարդուն մահացած են գտել դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը, դեպքի վայրում ներկա են իրավապահներն ու քրեագետները:

Ըստ հաղորդագրությունների, կասկածյալը ձերբակալված է: