«Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչի Լեհաստան-Պորտուգալիա դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Թիմերը մեկական գոլ փոխանցեցին առաջին խաղակեսում: Արդեն երկրորդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռենատու Սանչեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Երկրորդ խաղակեսի ընթացքում թե լեհերը, թե պորտուգալացիները մի քանի գոլային պահեր ստեղծեցին, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նույնպես 1:1 հաշիվը պահպանվեց:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Պորտուգալիայի ընտրանին առավելության հասավ 5:3 հաշվով: Լեհերի կազմում վրիպեց Յակուբ Բլաշիկովսկին: Այսպիսով՝ Պորտուգալիայի հավաքականը «Եվրո-2016»-ի կիսաեզրափակչում է: