Սեպտեմբերի վերջին Եվրամիությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի համար. Շտայնմայեր

Սեպտեմբերի վերջին Եվրամիությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի համար. Շտայնմայեր

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը Թբիլիսի է ժամանել՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ամառային նիստին և մամուլի ասուլիս է անցկացրել վրացի իր գործընկերոջ՝ Միխայիլ Ջանելիձեի հետ:

«Գերմանիան և Եվրամիությունն առավելագույնն են անում վիզաների ազատականացումն իրականություն դարձնելու համար: Խորհրդատվություններ, հանձնաժողովային լսումներ են ընթանում: Ենթադրաբար հուլիսին այդ գործընթացը կավարտվի, և սեպտեմբերի ընթացքում մենք, հավանաբար, վերջնական արդյունքի կհասնենք»,-ասել է Շտայնմայերը:

Վրաստանի կառավարությունը վրաց ժողովրդի աջակցությամբ շատ բարեփոխումներ է իրականացրել, քայլեր է ձեռնարկել վիզաների ազատականացման ու Եվրամիության արժանի գործընկեր դառնալու համար, նշել է Ջանելիձեն:

«Մենք վստահ ենք, որ այսօր հարցը ոչ թե այն է, թե Վրաստանը վիզաների ազատականացում կստանա, թե ոչ, այլ, ինչպես և ընդգծեց մեր բարեկամ Շտայնմայերը, խոսքը ժամկետների մասին է: Մենք վստահ ենք, որ այդ ժամկետները կհամապատասխանեն Վրաստանի ու վրաց ժողովրդի ակնկալիքներին»,-ասել է վրաց պաշտոնյան:



Opinion, pooling and voting