Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին սոցցանցերը մարդկային քաղաքակրթության անկում է անվանել։ Իր կարծիքը երգչուհին հայտնել է Twitter-ում։
«Սոցիալական մեդիան աղբ է։ Մարդկային քաղաքակրթության անկում։ Ես ասացի այն, ինչ ասացի», – հայտարարել է երգչուհին՝ ոչ մի կերպ չպարզաբանելով, թե ինչի հետ է կապված այդ տեսակետը։
Շատ երկրպագուներ այդ գրառումը վերագրել են իրենց, սակայն հաջորդ գրառման մեջ Փերին գրել է. «Ամեն դեպքում ես սիրում եմ ձեզ»։
Ավելի վաղ երգչուհի Քեթի Փերրին պատմել էր, որ գիշերային ակումբներ մտնելու համար ձեւացել է իբրեւ դերասանուհի Զոյի Դեշանել։ Երգչուհին խոստովանել է, որ նախկինում օգտվել է դերասանուհու հետ արտաքին նմանությունից, քանզի Լոս Անջելես տեղափոխվելուց հետո նա գումար չի ունեցել տարբեր հաստատություններ այցելելու համար: Դեշանելը պատասխանել է, որ տեղյակ է եղել այդ մասին։ Շատ մարդիկ նրան ասում էին, որ տեսել են նրան այս կամ այն վայրում, որտեղ իրականում արտիստուհին չի հայտնվել։ Դերասանուհուն նաեւ ասել են, որ նա նման է Քեթի Փերիին, սակայն նա չգիտեր, թե ում մասին է խոսքը: