Ապրիլի 19 -ին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի նախընտրական մրցաշար:
Գոյութուն ունի տղաների եւ աղջիկների երեք տարիքային խումբ՝ 8 – 12, 12 – 15 եւ 15 -18:
Հաղթող մասնակիցները մայիսի 13 – 16 -ին կմեկնեն Թբիլիսի եւ կմասնակցեն Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնությանը:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սեղանի թենիսի մրցույթը կանցկացվի Օրոջալարի սպորտդահլիճում ապրիլի 19 -ին, մարզիկներին գրանցելու արարողակարգը տեղի կունենա ժամը 10:00 -ին, իսկ խաղերը կմեկնարկի 12:00 -ին: 8 -ից մինեւ 18 տարեկան երեխաները կարող են մասնակցել նախընտրական փուլին»: