Օզուրգեթիի շրջանային դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսային ՝ Մինդիա Գոգոչուրիին, հաղորդում է Առաջին ալիքը:
Մինդիա Գոգոչուրին ձերբակալվել է 2020 թվականի հուլիսի 19-ին: Առողջարանային Շեկվեթելի գյուղի «Պարագրաֆ» հյուրանոցում վեճ է սկսվել Գոգոչուրիի և հյուրանոցի հյուրի միջև, այդ ժամանակ Մարգվելաշվիլիի փեսան զենք է օգտագործել, որի ընթացքում մեկ մարդ վիրավորվել է:
Դատարանը Գոգոչուրիին մեղավոր է ճանաչել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու պահելու և կրելու, բռնության, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և լայնամասշտաբ թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեջ:
Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Գոգոչուրին ձերբակալման ընթացքում դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը և հարվածել ոստիկանի դեմքին:
Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ և կես գրամից ավելի հերոին: