Հայաստանի երեք քաղաքացու սահմանից Վրաստան չեն թողնում

Հայաստանի երեք քաղաքացու սահմանից Վրաստան չեն թողնում

Հայաստանի 3 քաղաքացու՝ մորը իր երկու անչափաս երեխայի հետ չեն թողնում հատել Վրաստանի սահմանը։ Նրանք արդեն 12 օր է գտնվում են սահմանում։ Ընտանիքի հայրը Թբիլիսիում է։

Երեխաների հայրն իր խոսքում նշել է, որ նրա ընտանիքի Վրաստան մեկնելուց առաջ զանգահարել են սահմանային ոստիկանության վարչություն, որտեղ նրանց ասել են, որ երեխաներին սահմանը հատելու կթողնեն անգամ առանց անձնագրի: Բադոյաների անչափահաս երեխաների անձնագրերի ժամկետը լրացած է։

«Երեխաները ծնկի էին չոքել և աղաչում էին, որ իրենց բերեի, ես վատացա, շաքարային դիաբետ ունեմ, երեխաները սովից մահանում են, ոչ ոք նրանց մասին հոգ չի տանում, ու՞ր է Վրաստանում դեմոկրատիա, իմ կինը նույնպես վատ է»,- ասել է tv.pirveli-ին Բադոյանների հայրը։

Բադոյանների ընտանիքը դիմում է հանրային պաշտպանին` իրենց գործը քննելու համար: Նրանք կառավարությունից խնդրում են թույլ տալ իրենց ընտանիքին մուտք գործել Վրաստան:jnews.ge