
4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Սամեգրելո շրջանի Խոբի քաղաքում՝ Թբիլիսիից 302 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին գրել է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 00: 46-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Վրաստանը սեյսմիկ միջին ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաճայի և Իմերեթիի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել էր 9 բալ: Աղետի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, քանդվել-ոչնչացվել էր գրեթե 46 000 տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ:interpressnews.ge