ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերություններում սկսվում է նոր ժամանակաշրջան. Կվիրիկաշվիլի

ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերություններում սկսվում է նոր ժամանակաշրջան. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերություններում սկսվում է նոր ժամանակաշրջան։

Ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի բացման ժամանակ՝ Կվիրիկաշվիլին հայտարարել է. «Այսօր ամբողջովին ուժի մեջ է մտնում Ասոցացման համաձայնագիրը, որի շնորհիվ ԵՄ-ի ու Վրաստանի միջև վրա է հասնում որակապես նոր ժամանակաշրջան։

Մենք լավ գիտակցում ենք, որ դա լավագույն ուղին է մեր երկրի ժողովրդավարությունը, անվտանգությունը, խաղաղությունը և բարեկեցությունը ապահովելու համար»։

Նրա խոսքերով՝ վիզային ռեժիմի ազատականացումը ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է. «Մենք հուսով ենք, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտ ապագայում»։



Opinion, pooling and voting