Որ մեքենաներն են ամենատարածվածը Վրաստանում. Հետազոտության տվյալները

Որ մեքենաներն են ամենատարածվածը Վրաստանում. Հետազոտության տվյալները

Վրաստանում հազար մարդուն բաժին է ընկնում 304 մեքենա, և դրանց մեծ մասն արտադրվել է 15 տարի առաջ, ցույց է տվել Galt & Taggart– ի ուսումնասիրությունը:

Ըստ ուսումնասիրության՝ վճարունակության ցածր կարողության պատճառով Վրաստանի բնակչությունը նախընտրում է օգտագործված հիբրիդային և վառելիքով աշխատող մեքենաներ:

Ներկրված մեքենաների 67% -ի շարժիչները 1,5 – 2,5 լիտր ծավալով են, ևս 19% -ը` մինչև 1,5 լիտր ծավալով և ընդամենը 14 %-ը ՝ ավելի քան 2,5 լիտր ծավալով:

2020-ի համար գնված և մաքսազերծված տրանսպորտային միջոցների 42% -ը հիբրիդային կամ էլեկտրական մեքենաներն են եղել, 36% -ըբենզին, 21% -ը դիզելային վառելիք:

Միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, Վրաստանում ավտոմեքենաների վաճառքը 2020-ին նվազել է 18% -ով և կազմել տարեկան 226 հազար մեքենա, սակայն ցածր պահանջարկը միայն մի փոքր ազդել է գների վրա, որոնք տարվա ընթացքում նվազել են ընդամենը 5% -ով:

Բացի այդ, փաստաթղթի համաձայն, 2020 թվականին Վրաստանում կար 1,13 միլիոն մեքենա, որից 87% -ը թեթեւ մարդատար մեքենաներ են: Միևնույն ժամանակ, երկրի 1,31 միլիոն քաղաքացի ունի վարորդական իրավունքներ:

Հետազոտության համաձայն, Վրաստանում կա 180,400 հավանական գնորդ, այնուամենայնիվ, «car-sharing» ծրագիրը և հասարակական տրանսպորտի լավ աշխատանքը կարող են բացասաբար ազդել երկրում ավտոմեքենաների վաճառքի վրա:

Ինչ վերաբերում է Վրաստանում հայտնի ավտոմեքենաներին, ապա առաջին տեղում MERCEDES-BENZ- ն է, երկրորդըVAZ- ը, երրորդում TOYOTA- ն և OPEL- ը: Իսկ ահա նոր ձեռք բերվող մեքենաների շարքում TOYOTA- ն առաջին տեղում է, որին հաջորդում են FORD- ը և MERCEDES-BENZ- ը: