Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն մեկնարկել է գարնանային հացահատիկային կուլտուրաներից հիմնականում գարու ցանքսը:
Յուրաքանչյուր բնակիչ վարուցանքսը կատարում է իր հնարավորությունների սահմաններում, նրանցից ոմանք ձեռքով, իսկ ոմանք էլ՝ տրակտորով:
Շատերի համար հացահատիկի մշակումը հանդիսանում է եկամտի աղբյուր, իսկ ոմանք էլ ցանում են ընդամենը մի քանի ար տարածք` տնային պայմաններում օգտագործելու համար:
Ղաուրմա գյուղի բնակիչներից մեկի խոսքով. «Արդեն սկսել ենք գարու ցանքսը: Շտապում ենք ավարտին հասցնել աշխատանքները որպեսզի հետո անձրևները չխանգարեն: Դրանից հետո սկսելու ենք կարտոֆիլի ցանքսը»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.