Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտարարվել է մրցույթ քաղաքապետարանին մեքենա գնելու համար: Մեկ մեքենա գնելու համար մրցույթն արդեն հայտարարված է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի համար ձեռք կբերվի մեկ օգտագործված ամենագնաց 50,000 լարիի չափով: Մրցույթի փաստաթղթերի համաձայն՝ մեքենան պետք է լինի առնվազն 2017 թվականի արտադրության՝ բենզինային շարժիչով և անվտանգության բարձիկներով:
Պայմաններից մեկը՝ վազքը ոչ ավելի քան 100,000 կմ: Բացի այդ, մատակարարը պարտավոր է իր հաշվին վերագրանցել և ստուգել մեքենան:
Ինչպես տեղեկացանք պետական գնումների ծառայությունից, ամենագնացը գնվում է Նինոծմինդայի քաղաքապետի առաջին տեղակալին օգտագործման նպատակով փոխանցելու համար:
Գնման համար միջոցներ են հատկացվել տեղական բյուջեից: Մրցույթը հայտարարվել էր ապրիլի 16-ին50 000 լարի գումարի չափով և բաց կլինի ապրիլի 26-ին, այսինքն
մինչև այդ օրը, մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել իրենց հայտերը: