Վրաստանի կառավարությունն արդեն հաստատել է երկրում մայիսի 4-11-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարելու մասին որոշումը: Փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Որոշման համաձայն, 2021 թվականի մայիսի 4-8-ը ներառյալ և 10-11-ը ներառյալ հայտարարվում են ոչ աշխատանքային օրեր: Ելնելով մայիսի 9-ի և 12-ի և զատկական տոներից` Վրաստանում ոչ աշխատանքային օրերը կմեկնարկեն ապրիլի 30-ից և կավարտվեն մայիսի 12-ին:
Վրաստանի ԿԳ նախարարությունից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ արձակուրդները վերաբերում են ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր դպրոցներին: Ապրիլի 30-ից մինչև մայիսի 12-ը կհանգստանան նաև ԲՈՒՀ-երը:
Ըստ Վրաստանի ԿԳ նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Դգեբուաձեի, դպրոցները նախարարությունից կստանան լրացուցիչ հանձնարարականներ ազգային ուսումնական ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:aliq.ge