Երեխաները առանց մոր. Երեխաներին թույլ չեն տվել հատել Սադախլոյի անցակետը

Երեխաները առանց մոր. Երեխաներին թույլ չեն տվել հատել Սադախլոյի անցակետը

Մի կին՝ Ա.Ն.-ն, դիմել էր NOR ռադիոկայանին լուսաբանելու համար իր խնդիրը:

Ա. Ն.-ն ապրիլի 16-ին Սադախլոյի մաքսակետով երեք անչափահաս երեխաների հետ գալիս էր Վրաստան: Նրանք Հայաստանի քաղաքացիներ են: Ա.Ն.-ն իր հետ ունեցել է ամուսնության վկայագիր, որը վկայում է, որ նրա ամուսինը Վրաստանի քաղաքացի է: Նրա երկու երեխաներն էլ ունեցել են ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի ծննդյան վկայականներ և ՀՀ անձնագրեր: Նորածին երեխան ունեցել է միայն ՀՀ ծննդյան վկայական: Ըստ Ա.Ն.-ի, սկզբում մաքսակետում ասել են, որ փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, անհրաժեշտ է միայն նորածին երեխայի ծննդյան վկայականի թարգմանությունը վրացերենով:

«Սադախլոյից նրանք ուղարկեցին Նոյեմբերյան ՝ ծննդյան վկայականը թարգմանելու: Հետո նրանք ասացին, որ երկու անչափահաս երեխաները չեն կարող հատել սահմանը»:

Ես մաքսակետը հատեցի մեկ ամսական երեխայիս հետ, իսկ երկու անչափահաս երեխաներիս հետ ուղարկեցին: Սադախլոյի մաքսատան աշխատակիցները զանգահարեցին Բավրայի մաքսակետ, որտեղ ասացին, որ երեխաները, որոնց ծնողներից մեկը Վրաստանի քաղաքացի է, իրավունք ունեն հատել սահմանը: Մաքսակետում Հայաստանից հարցում են կատարել Վրաստան և ասել, որ վրացական կողմը նրանց ներս չի թողնում: Այժմ վրացական փաստաթղթեր պետք է հանվեն երեխաների համար, բայց ես չեմ կարող գնալ Արդարադատության տուն, քանի որ ստիպված եմ 8 օր կարանտին պահել: Երեխաներն առանց ինձ չեն կարող մնալ Հայաստանում», – ասում է Ա. Ն.

Ա.Ն.-ն ամուսնացած է Ախալցխայի գյուղերից մեկում, ունի երեք անչափահաս երեխա:

Մենք կապվեցինք պարեկային ոստիկանության սպասարկման կենտրոնի հետ, որտեղից մեզ ասացին, որ եթե քաղաքացին երկքաղաքացիություն ունի, կամ կինը Վրաստանի քաղաքացի է, կամ եթե ծնողներից մեկը Վրաստանի քաղաքացի է, ապա անչափահաս երեխաները կարող են գալ Վրաստան: Փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն, վրացերեն կամ ռուսերեն լեզվով: Եվ մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու Ա.Ն.-ի երեխաներին չեն թողնում հատել սահմանը՝ պատասխանեցին, որ փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չի եղել:

Մենք սպասարկման կենտրոնի պարեկային ոստիկանության համարը տվեցինք Ա.Ն.-ին, որպեսզի նա կարողանա անձամբ կապվել նրանց հետ և լուծել խնդիրները:

Ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք կհետեւենք և կներկայացնենք հաջորդ նյութում: