Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցում հայտարարություն է տարածում:
«Համաձայնագիր Վրաստանում: Կեցցե’ Վրաստանը: Ես շնորհավորում եմ քաղաքական առաջնորդներին այս ճգնաժամը հաղթահարելու մասին համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ: Դուք առաջին հերթին դնում եք ժողովրդի շահերը և հնարավորություն եք տալիս հաղթել ժողովրդավարությանը: Շնորհակալություն նախագահ Զուրաբիշվիլիին և բոլոր կողմերին», – «Twitter»-ում գրել է Շառլ Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահը այսօր կժամանի Վրաստան, – ասել է Շառլ Միշելը՝ Օրբելիանիների պալատում առցանց միացման ժամանակ:
«Ինձ համար պատիվ է հայտնել, որ կժամանեմ Վրաստան, որպեսզի հանդիպեմ ձեզանից յուրաքանչյուրի հետ` իմ հարգանքը հայտնելու և ձեզ հետ քննարկելու, թե ինչպես ենք միասին ձեռնարկելու հաջորդ քայլերը՝ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման համար: Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ վաղվա հանդիպմանը», – երեկ՝ ապրիլի 19֊ին ասել է Շառլ Միշելը:
Հիշեցնենք՝ Օրբելիանիների պալատում ստորագրվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ներկայացված «Վրաստանի ապագա ուղին» փաստաթուղթը:
Այս թեմայով՝ այստեղ. Քաղաքական ճգնաժամի «վախճանը». Ստորագրվեց Շառլ Միշելի փաստաթուղթը։