Ապրիլի 19 -ին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի նախընտրական մրցաշար, որտեղ հաղթող մասնակիցները մայիս ամսին պետք է մեկնեն Թբիլիսի մասնակցելու Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնությանը:
Մենք կապ հաստատեցինք մարզիչ Աշոտ Սողոյանի հետ, ով մեզ ներկայացրեց առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցների ցանկը, ովքեր պետք է մեկնեն Թբիլիսի:
Այսպիսով՝ 8 – 12 տարեկան տղաների խմբում, առաջին տեղը զբաղեցրեց Թումասյան Սարգիսը Ժդանովական գյուղից: Երկրորդ հորիզոնականում
Գարիկ Հովհաննիսյանն է` Օրոջալար գյուղից:
12 – 15 տարեկան տղաների ցանկում կան երեք մասնակիցներ ովքեր զբաղեցրել են առաջին հորիզոնականը. նրանք են ՝ Ղուկասյան Վալերա (Օրոջալար), Հանեսյան Միխեյիլ(Օրոջալար) եւ Անտանոսյան Դավիթ(Ժդանովական):
15 – 18 տարեկան տղաներ.
1 -ին հորիզոնական – Սարգսյան Էդգար(Ղուլալիս):
2 -րդ հորիզոնական – Թամասյան Հովսեփ (Հեշտիա):
8 – 12 աղջիկների խմբում, առաջին տեղում Ռոզա Էլոյանն է իսկ երկրորդ տեղում` Միլենա Նորսոյանը:
12 – 15 տարեկան աղջիկներ.
Առաջին տեղում Հասմիկ Նորսոյանն է, իսկ երկրորդում` Երանուհի Ղուկասյանը:
15 – 18 տարեկան աղջիկներ.
Առաջին տեղը զբաղեցրել են Անի Թազայանը եւ Արմենուհի Հանեսյանը:
Աշոտ Սողոյանի խոսքով՝ 3 -րդ հորիզոնականում գտնվող մասնմակիցները մայիսի 2 – ին Օրոջալարի սպորտդահլիճում կմրցեն Ախալցիխայի մասնակիցների հետ` Թբիլիսի մեկնելու ուղեգրի համար: